flag

flag

flag
































ՙ
Ազգային Երեկոները Հին Զանգեզուր պանդոկում

 

Հին Զանգեզուր պանդոկը, ինչպես միշտ, ազգային ու ավանդական մշակույթի պահպանության հարցերում ցուցաբերում է նախաձեռնողականություն: Ավանդույթ է դարձել, որ ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին Հին Զանգեզուրի երաժշտախումբը կենդանի կատարմամբ մատուցում է սիրված ժողովրդական ու գուսանական երգեր: Արդեն մեկուկես տարուց ավել է Հին Զանգեզուր պանդոկում Ազգային Երեկոները յուրատեսակ հանգստի ձև են դարձել բոլորն նրանց համար, ովքեր նախընտրում են չհեռանալ ազգային արմատներից:Ժամանակ առ ժամանակ երեկոյին հյուրընկալում է «Վերադարձ» ազգագրական երգ ու պարի համույթը: Ի դեպ, համույթը մասնակցել է մի շարք փառատոնների ու նախագծերի, միշտ բարձր պահելով ազգային երգ ու պարի անունը: 

 


Երեկոները սովորաբար անցնում են բուռն ու հագեցած: Հին Զանգեզուրի երաժշտախումբը միշտ ներկայացնում է գուսանական երգերի լավագույն նմուշները, իսկ «Վերադարձ» համույթի անդամները ներկայացնում են հենց Զանգեզուրյան արմատներ ունեցող երգեր ու պարեր: Անմիջական ու ազատ մթնոլորտում երգերն ու պարերը, ներկայացված ավանդազրույցները և ծիսկան պարերը իհարկե համեմվում են ազգային կերակուրներով ու թեմատիկ ուտեստների ներկայացմամբ:


Azgayin erekoner

Ազգային երեկոների ընթացքում իր բարձրության վրա է լինում Հին Զանգեզուրի շեֆ խոհարարը, ով միշտ ներկայացնում է նորանոր ուտեստներ ազգային ու զանգեզուրյան խոհանոցից, որոնք նույնիսկ մոռացված են բուն Զանգեզուրում։

 

Azgayin erekoner
ՙ

Եթե ցանկանում եք մասնակից դառնալ Ազգային երեկոներին, ապա կարող եք նախապես տեղերը  ամրագրել կայքով կամ զանգահարել    հետադարձ կապի հեռախոսահամարներով:

ՙ