flag

flag

flag
































ՙ

Մեր Արմատները



Զանգեզուրը ներկայիս Հայաստանի Սյունիքի մարզի հին անվանումներից է։ Զանգեզուրը երբեմն կոչում են նաև Սիսական։ Զանգեզուրի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Զանգեզուր միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են  Կապուտջուղը (3.904)Ծղուկը (3.581)Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։


   


Պատմականորեն Զանգեզուրը կամ Սյունիքի նահանգը եղել է Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը։ Այն ներառել է ներկայիս Վայոց Ձորը, Նախիջևանի տարածքի մեծ մաստ, Գեղարքունիքից մի մաս, Արցախի արևմտյան մասը և մեզ հայտնի Սյունիքի մարզը ամբողջությամբ։

   

Զանգեզուրում է գտնվել 13-րդ դարում հիմնադրված Հայկական ամենահայտնի համալսարանը՝ Գլաձորի համալսարանը։
 

Զանգեզուրի հայտնի և անհայտ առասպելները

 

Ասում են՝ Զանգեզուրի լեռների կիրճերում, սարավանդակներում, լանջերում շատ գյուղեր են եղել, որոնք պարտադիր մեկ կամ երկու եկեղեցի են ունեցել։ Լուսաբացին գրեթե միաժամանակ ղողանջել են բոլոր գյուղերի բոլոր եկեղեցիների զանգերը, և Զանգեզուր աշխարհը լցվել է արևածագի հրաշքով և զանգերի ձայն-մեղեդիով։ Այս պատճառով երկիրն անվանվել են Զանգիձոր։ Ասում են՝ Որոտանի կիրճամերձ բարձրունքի վրա Տաթևի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի մեծ զանգ են կախել։ Այդ զանգի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ողջ գավառի լեռներում ու ձորերում։ Ասում են, որ երբ վտանգ է սպառնացել թշնամու կողմից, այդ զանգը ղողանջել է հատուկ կերպով զգուշացրել ողջ գավառի բնակիչներին։ Զանգի տագնապին հաղորդակից դառնալով՝ մյուս գյուղերի եկեղեցիների զանգերը ևս միացել են նրա ղողանջին, և գավառը ոտքի է կանգնել, կռվել թշնամու դեմ, դուրս շպրտել դրան։

Անպարտելի է մնում Զանգեզուրը մինչև Լենկթեմուրի արշավանքը։Ինչ-որ մի գյուզում՝ ինչ-որ մի կտուրի տակ՝ սրբազան թոնրի տակ՝ սրբազան թոնրի մոտ, ծնվել է դավաճանը։ Այդ մասին ոչ ոք չի իմացել, նույնիսկ հարազատ մայրը, որն անքուն գիշերներ է լուսացրել նրա սնարի մոտ՝ չիմանալով որ սնում է դավաճանի։ Այդ դավաճանը գալիս ներկայանում է Լենկթեմուրին և հայտնում, «Քանի դեռ գյուղի գլխին գտնվող մեծ վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը»։

Լենկթեմուրը պատասխանում է. «Գնա՜, զանգը վառի՜ր, փչացրու՜, քեզ շատ ոսկի և իշխանություն կտամ»։

Դավաճանն այդպես էլ անում է։ Լենկթեմուրն անցնում է Արաքսը։ Վանքի զանգահարը չի կարողանում փչացած զանգից ծպտուն անգամ հանել։ Լենկթեմուրը գիշերով գրավեց ողջ գավառը, սրի անցկացնում մարդկանց, որոնք մեռնում են զարհուրանքով մտածելով, թե ինչու չհնչեց զանգը․․․

Զանգը զու՜ր էր, զանգը զու՜ր․․․

Ասում են՝ այս դեպքից հետո գավառի անունը Զանգիձորից դառնում է Զանգեզուր։

 
 

Զանգեզուրցի հայտնի մարդիկ

 

 

    Գարեգին Նժդեհ


Զանգեզուրը տվել է շատ հայտնի հայորդիներ։ Դրանցից մեկը Գարեգին Նժդեհն է, ով մարմնավորում է Հայկական ոգու, ազգային ու գաղափարական պայքարի իսկական հայրենասեր մարտիկին։ 1918-1920 թթ  Սյունիքը,  ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք  Հայաստանի և Ադրբեջանի  միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։ 1920-ին Հայաստանում բոլշևիկյան իշխանության ռեպրեսիաներից հետո շատ հայ սպաներ և զինվորներ նահանջեցին Զանգեզուր և հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն, որի վարչապետ ընտրվեց Գարեգին Նժդեհը։ Հետագայում, սովետական կարգերը Հայաստանում վերջնական հաստատվելուց հետո, Նժդեհը իր խմբով անցնում է պարսկաստան, այնտեղից էլ Բուլղարիա։ 1942-43 թթ-ին Նժդեհը Սոֆիայից կապվում և համագործակցում է Սովետական Հայաստանի հետախուզության հետ, սակայն 1945-ին ձերբակալվում է, ապա 1946-ին Գերմանական հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով դատապարտվում 25 տարվա աքսորի։ Նժդեհը մահանում է 1955 թվականին՝ Վլադիմիրի բանտում։
 

 

 Գուսան Աշոտ


Մեկ այլ հայտնի Զանգեզուրցի է Գուսան Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյան), ով Սովետական Հայաստանի ամենահայտնի  գուսաններից է։ Ծնվել է Գորիսում։ Եղել է գառնարած։ Վաղ հասակում զրկվել է մորից։ 1921 թվականին տեղափոխվել է Բաքու,  ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով։ Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում։ 1928 թվականին  վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ։ 1948 թվականին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած  անսամբլով համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա երգերը կատարվել են բազմաթիվ  երգիչների կողմից։ 
 

 

Հին Զանգեզուր Պանդոկը

 

Հին Զանգեզուր պանդոկը հիմնվել է 2013 թվականի դեկտեմբերին և կարճ ժամանակ անց դարձել է ոչ միայն զանգեզուրցիների, այլ նաև մեր մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար սիրված և հաճելի վայր։  Մեր առաջնային նպատակներից է եղել միավորել Երևանում բնակվող զանգեզուրցիներին, վերականգնել զանգեզուրյան խոհանոցի մոռացված ուտեստները և երբեմնի բարի ավանդույթները։ Ստեղծել զանգեզուրյան ոճով մի վայր, որտեղ մեր մայրաքաղաքի մնակիչները և հյուրերը հենց քաղաքի կենտրոնում կարող են ոչ միայն զգալ իսկական «Հին Զանգեզուրյան»կոլորիտը, այլ նաև ճաշակել զանգեզուրյան խոհանոցի բացառիկ ուտեստները և իհարկե, ավանդական հայկական սիրված ճաշատեսակները։ Հաճելի ժամանակ անցկացնել Գուսան Աշոտի և այլ հայտնի հայ գուսանների երգերի ներքո և պատահական չէ, որ ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերինՀին Զանգեզուր պանդոկում անց են կացվում «Ազգային երեկոներ», որոնք ոչ միայն սիրվել են զանգեզուրցիների, այլ նաև մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից։

«Մերն ուրիշ է, համն անուշ է» 



 
 
 

Հին Զանգեզուր պանդոկում առկա է նաև օդափոխվող առանձնասենյակներ։ Այնտեղ հնարավոր է անցկացնել բիզնես հանդիպումներ և հին ընկերներով փոքրիկ երեկույթներ։ 


   
   

 
Հին Զանգեզուր պանդոկը լավ հնարավորություն է ընձեռում նաև ընկերություններին և կազմակերպվում է կորպորատիվ խնջույքներ և երեկույթներ։
ՙ