flag

flag

flag


































Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին

Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին
Յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները։ Ռեստորանայինը նույնպես բացառություն չէ։ Այդ նրբություններն ու առանձնահատկությունները հիմնականում արտացոլվում են ռեստորանի հաճախորդների աճի և զարգացման տեսքով։
Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին


Երկորդ տարին է, ինչ Երևանում գործում է Հին Զանգեզուր պանդոկը։ Թե ինչպիսին է ինտերյերը կամ ուտեստները, դրա մաին խոսվել է բազմիցս։ Շատերը նույնիսկ չգիտեն Հին Զանգեզուր պանդոկի զարգացման գաղտնիքը։ Իսկ այդ գաղտնիքը հնչում է մեկ պարզ բառակապակցությամբ՝ Հոգի ներդնելու ցանկություն և ինքնակատարելագործվելու անսահման պատրաստակամություն։

Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին


Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին



Թերևս քչերն են տեղյակ, որ Հին Զանգեզուր պանդոկը բացվելուց առաջ, արմատներով Զանգեզուրցի հիմնադիրները շատ երկար ման են եկել Զանգեզուր աշխարհի գյուղերով, ուսումնասիրել ու հավաքել են մոռացված կամ քիչ հայտնի Զանգեզուրյան ուտեստների, ադաթների, ավանդազրույցների բացառիկ նմուշներ, ինտերյերի ու հարդարանքի ամեն տարրը քննարկել են ազգագրագետների ու մասնագետների հետ։ Եվ արդյունքում ստացվել է այն ինչ կոչվում է Հին Զանգեզուր Պանդոկ։

Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին


Սակայն պակաս կարևոր չի արդեն գործող բիզնեսի զարգացմանն ուղղված քայլերն ու մոտեցումները։ Դա է փաստում այն, որ Հին Զանգեզուր պանդոկի տնօրեն, ռեստորանային բիզնեսի երկարամյա ու փորձված մասնագետ Արմեն Ավետիսյանը օրերս մասնակցել էր Մոսկվայաբնակ բիզնեսմեն, հայտնի ռեստորատոր ու բիզնես թրեյներ Գայանե Բրեյովայի Ռեստորանային Բիզնեսի թրեյնինգին։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Արմենը, այս թրեյնինգի մասնակցության նպատակը ոչ միայն բիզնեսի մեջ նորարարական գործիքների մասին տեղեկատվություն ձեռք բերելն էր, այլ տարիների փորձի ու հետևողական աշխատանքում ձեռք բերած գիտելիքների տեսկանի ու փորձնականի համադրության վերաարժեվորումն էր, քանի որ մրցակցությունը մեծ է, իսկ զարգանալու համար «քայլելը բավարար չէ, անհրաժեշտ է վազել»։

Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին


Ինչևէ, զարգացման տենդենցն ակներևէ, քանի որ ամեն օր ավելանում է Հին Զանգեզուր պանդոկից գոհունակ հաճախորդների թիվը։ Ի դեպ, այդ գոհ հաճախորդների թվում կան ոչ միայն Երևանցիներ, այլ նաև մայրաքաղաքի հյուրեր մարզերից և արտերկրից։

Չե՞ք հավատում։ Այցելեք Հին Զանգեզուր պանդոկ և համոզվեք անձամբ։
Հին Զանգեզուր պանդոկի հաջողության բանալին



akci